Artsakhpress

Տնտեսական

Մի քանի անգամ հնարավոր կլինի մեծացնել ՀՀ ներմուծվող գազի ծավալները. ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Մայիսի 31-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ:

Մի քանի անգամ հնարավոր կլինի մեծացնել ՀՀ ներմուծվող գազի ծավալները. ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Մի քանի անգամ հնարավոր կլինի մեծացնել ՀՀ ներմուծվող գազի ծավալները. ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի եւ Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները:
Այդ կապակցությամբ դեսպան Թումանյանը հատուկ ընդգծեց գազ-էլեկտրաէներգիա փոխանակման կարեւորագույն ծրագրի առնչությամբ նոր պայմանագրի (կամ փոփոխությունների) հրատապ ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հայկական կողմի համապատասխան առաջարկություններն ամիսներ առաջ ներկայացվել են ԻԻՀ նավթի նախարարություն:
ՀՀ դեսպանը նաեւ հավելեց, որ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում գործունեության հուսալիության եւ արդյունավետության առումով Իրան-Հայաստան գազամուղը շահեկանորեն կարող է տարբերվել մյուս հարեւան երկրների հետ Իրանի ունեցած համատեղ գազամուղերից, ինչը լրացուցիչ խթան կարող է լինել այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացման համար:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ակտիվացման խնդիրներին՝ այդ թվում ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների ներդրման միջոցով:
Զրուցակիցները պայմանավորվեցին կազմակերպել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների եւ ԻԻՀ նավթի նախարարությունների միջեւ տեսակոնֆերանս, որի ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին առնչվող համաձայնագրի դրույթները, եւ կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության այլ խնդիրներ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search