Artsakhpress

Միջազգային

Լարված գիշեր Սպիտակ տան մոտ․ Վաշինգտոնում ոստիկանությունը նախագահական նստավայրի մոտից հետ է մղել զայրացած ցուցարարներին (լուսանկարներ)

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում երեկ գիշեր ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել Սպիտակ տան հարակից տարածքներից:

Լարված գիշեր Սպիտակ տան մոտ․ Վաշինգտոնում ոստիկանությունը նախագահական նստավայրի մոտից հետ է մղել զայրացած ցուցարարներին (լուսանկարներ)

Լարված գիշեր Սպիտակ տան մոտ․ Վաշինգտոնում ոստիկանությունը նախագահական նստավայրի մոտից հետ է մղել զայրացած ցուցարարներին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է tert.am-ը, ոստիկանությունը կիրակի երեկոյան ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի կենտրոնում կուտակված ցուցարարներին հակազդելու գործողություններին: Իրավապահները փուլ առ փուլ հետ են մղել մարդկանց՝ առանց նրանց ձերբակալելու։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լաֆայեթի պուրակ են ժամանել մի քանի հրշեջ մեքենաներ՝ ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ գտնվող շենքերում բռնկումները մարելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել, սակայն ջրի շշեր են նետել իրավապահների ուղղությամբ և հրացվառություններ անցկացրել։

The Guardian-ը հաղորդում է, որ նախագահի նստավայրի մոտ նախօրեին լարված գիշեր է եղել․ ցուցարարները հրկիզել են Սպիտակ տան հարևանությամբ գտնվող մի քանի շինություն։ Հրդեհը սկսվել է Սուրբ Ջոնի եկեղեցու նկուղում, որը 1816 թվականից ի վեր համարվել է «նախագահների եկեղեցի»։

Հաղորդվում է, որ Սպիտակ տան դիմաց ոստիկանական գիծը, Լաֆայեթ այգու միջով անցնելով, արցունքաբեր գազով ցրում է ցուցարարներին: Երկու հաղորդում է ստացվել առ այն, որ լրագրողները ծեծի են ենթարկվել մահակներով։

Սպիտակ տնից դեպի արևմուտք գտնվող թաղամասում տեղի են ունեցել կողոպուտներ և հնչել է մի քանի կրակոց: Բնակիչներին հրահանգվել է մնալ իրենց տներում։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Demonstrators In D.C. Gather To Protest Death Of George Floyd | DCistSecret Service took Trump to underground White House bunker amid ...Secret Service agents wounded outside White House, car bombs ...Protesters converge on White House for second straight day | The ...George Floyd protest live updates: Trump was moved to bunker ...George Floyd protestors and police clash in front of White House

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search