Artsakhpress

Սփյուռք

Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել

Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ միասին հարգանքի տուրք են մատուցել Սայաթ-Նովայի հիշատակին:

Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել

Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1914 թվականին Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ մեծ աշուղ Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը, որը մեծ շուքով նշվում է ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը։

Այս տարի, սակայն բացառություն էր և համավարակով պայամանավորված, թբիլիսահայությունն ու մեծ աշուղի արվեստի սիրահարները սահմանափակվեցին միայն ծաղիկներ խոնարհելով աշուղի՝ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող շիրիմին և խնկարկելով նրա հիշատակը, որին իր մասնակցությունը բերեց նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը՝ տեղեկացնում է դեսպանատունը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search