Artsakhpress

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է

Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282-ի:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 131 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 50 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 181-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3386, փաստացի բուժվողներինը՝ 5715 (մեկ օրում ավելացել է 280-ով): Մեկ օրում թեստավորվել է 984 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 58065 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search