Artsakhpress

Մշակույթ

«Եվրատեսիլ 2020». Աթենա Մանուկյանն առցանց քվեարկության արդյունքում 3-րդ տեղն է գրավել

Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։

«Եվրատեսիլ 2020». Աթենա Մանուկյանն առցանց քվեարկության արդյունքում 3-րդ տեղն է գրավել

«Եվրատեսիլ 2020». Աթենա Մանուկյանն առցանց քվեարկության արդյունքում 3-րդ տեղն է գրավել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթի Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը առցանց հարցման արդյունքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի փոխանցմամբ` հայտնում է riafan.ru-ն։
Բանն այն է, որ մրցույթի չեղարկումից և Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգից հետո կազմակերպիչները որոշել են առցանց հարցումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե որ երկիրը կարող է հաղթել «Եվրատեսիլ 2020»-ում։
Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։
Նշենք, որ Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգը կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի փոխարեն, որը պիտի անցկացվեր Ռոտերդամում (Նիդեռլանդներ) մայիսի 12-16-ն, բայց Եվրոպայի հեռարձակման միավորումը միջոցառումը չեղարկեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2020»-ի մասնակից մյուս 40 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցեց առցանց համերգին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search