Artsakhpress

Սփյուռք

Ձերբակալվել է Հրանտ Դինքի կնոջը մահվան սպառնալիքներով նամակ ուղարկած անձը

Թուրքիայի դատախազությունը հայտարարություն է տարածել Հրանտ Դինքի կնոջը եւ Հրանտ Դինքի հիմնադրամին մահվան սպառնալիքներով նամակ ուղարկելու մեջ կասկածվողին։

Ձերբակալվել է Հրանտ Դինքի կնոջը մահվան սպառնալիքներով նամակ ուղարկած անձը

Ձերբակալվել է Հրանտ Դինքի կնոջը մահվան սպառնալիքներով նամակ ուղարկած անձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ` տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, դատախազության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Դինքի կնոջը եւ Դինքի հիմնադրամին սպառնալիքներով նամակ ուղարկողը ձերբակալվել է Կոնիա քաղաքում։ Նա նախկինում «դիտավորյալ վնասվածքներ հասցնելու, վիրավորելու եւ սպառնալու» մեղադրանքով դատվածություն է ունեցել։
Նշենք, որ մայիսի 29–ին Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, որ անհայտ անձը մահվան սպառնալիքներով նամակ է ուղարկել հիմնադրամի անդամներին, Հրանտ Դինքի կնոջ եւ Դինքի փաստաբանին ուղղված։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search