Artsakhpress

Քաղաքական

Ուկրաինայի Ռադայի պատգամավորը կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը

Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը կոչ է արել ստորագրել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանի նախաձեռնած խնդրագիրը: 

Ուկրաինայի Ռադայի պատգամավորը կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը

Ուկրաինայի Ռադայի պատգամավորը կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին Դմիտրուկը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր երկիրը դրանց թվում չէ»,- գրել է Դմիտրուկը:
Պատգամավորը նաև ընգծել է խնդրագրի կարևորությունը Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքի համար:
«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար, ես մշտապես շփվում եմ հայ ժողովրդի ներկայացուցիչների և հետ հրաշալի հասկանում եմ, թե որքան կարևոր է Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Չի կարելի անտարբերության մատնել և փակել աչքերը մեր եղբայր ժողովուրդների պատմության նման արյունալի էջերի վրա»,- նշել է պատգամավորը:
«Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանը Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագիր է կազմել, որը ներկայացրել է Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Խնդրագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի կայքում:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

Արցախում զինծառայող է մահացել

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Մահվան ելքով ավտովթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Search