Artsakhpress

Միջազգային

Աֆղանստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 14 հազարը

 Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն Աֆղանստանում գերազանցել է 14 հազարը: 249 մարդ մահացել է:

Աֆղանստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 14 հազարը

Աֆղանստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 14 հազարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Աֆղանստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 866 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 14 525-ի: Անցած օրը մահացել է 3 մարդ: Ընդհանուր առմամբ առողջացել է կորոնավիրուսով վարակված 1303 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  5,7 մլն դեպք:  Ավելի քան 357 հազար մարդ մահացել է վարակից:

Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 57 081թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։

Ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search