Artsakhpress

Ռազմական

ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական միջոցառումներ (տեսանյութ)

ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով:

ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական միջոցառումներ (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ լայնորեն օգտագործելով նաև վերջերս ՊԲ-ն համալրած ախտահանող սարքավորումների հնարավորությունները, մայիսի 30-ին մանրակրկիտ կերպով ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինություններն ու առհասարակ այն բոլոր վայրերը, որոնք կարող են որևէ կերպ նպաստել վարակի արմատավորմանն ու տարածմանը:
Հարկ է նշել, որ սանիտարական օրվա շրջանակում իրականացվող ախտահանման ու կանխարգելիչ գործընթացները, որևէ առնչություն չունեն անվտանգության ապահովման այն համալիր միջոցառումների հետ, որոնք պարտադիր են ՊԲ-ի բոլոր զինծառայողների համար և կրում են ամենօրյա բնույթ: Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից և միևնույն ժամանակ կյանքի կոչել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության ծրագրով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search