Artsakhpress

Քաղաքական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ։ 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Լիահույս եմ, որ հայ-խորվաթական միջպետական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը»,-ասված է ուղերձում։
Նախագահ Արմեն Սարգսյանը Զորան Միլանովիչին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Խորվաթիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։ 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search