Artsakhpress

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8927 է, մահվան դեպքերինը՝ 175

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8927 է, մահվան դեպքերինը՝ 175

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8927 է, մահվան դեպքերինը՝ 175
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 127 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 48 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 175-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 20 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3317, փաստացի բուժվողներինը՝ 5435 (մեկ օրում ավելացել է 221-ով): Մեկ օրում թեստավորվել է 1039 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 57081 քաղաքացի: 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search