Artsakhpress

Միջազգային

Դուշանբեն դեմ է հանդես եկել Ղրղզստանի հետ սահմանին իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի մասնակցությանը

Դուշանբեն դեմ է հանդես եկել Ղրղզստանի հետ սահմանին իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի մասնակցությանը՝ նոտա ուղարկելով ՌԴ ԱԳՆ:

Դուշանբեն դեմ է հանդես եկել Ղրղզստանի հետ սահմանին իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի մասնակցությանը

Դուշանբեն դեմ է հանդես եկել Ղրղզստանի հետ սահմանին իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի մասնակցությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: 
Տաջիկստանի ԱԳՆ-ն անդրադարձել է մայիսի 26-ին ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից արված հայտարարությանը՝ նշելով, որ «Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին իրավիճակի հետ կապված հարց չի քննարկվել նիստի ժամանակ»:
Տաջիկստանի ԱԳՆ-ի հղած նոտայում նշվում է, որ «Տաջիկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ սահմանային հարցերի լուծման հարցով գործընթացին երրորդ երկրների միջամտությունն անտեղի է»: ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ պետական սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի ոլորտում գործունեությունը ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործն է եւ անցկացվում է երկկողմ հիմքով:   
Ավելի վաղ Լավրովը երկխոսության կոչ էր արել Տաջիկստանին եւ Ղրղզստանին, որպեսզի նրանք առավելագույնս զերծ մնան ուժի կիրառումից: ՌԴ ԱԳ նախարարը նաեւ պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դերում հանդես գալու՝ նշելով, որ իրավիճակի արագ կայունացումը բխում է բոլորի շահերից:
Մայիսի 24-ին տեղի է ունեցել հրաձգություն երկու երկրների սահմանամերձ զորքերի միջեւ: Ավելի վաղ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային վարչությունը հայտարարել էր, որ առաջինը կրակ են բացել Ղրղզստանի սահմանային ծառայողները: Ղրղզստանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ պատճառը տաջիկների կողմից նրանց ուղղությամբ անհայտ անձանց կողմից կատարված հրաձգությունն էր:
Երկու հանրապետությունների սահմանների միջեւ հեռավորությունը շուրջ 970 կմ է. Խորհրդային Միության փլուզումից հետո այդտեղ դեռեւս մնացել են տասնյակ վիճելի տարածքներ: Երկու տարի առաջ Ղրղզստանն ու Տաջիկստանը սկսել էր սահմանազատման եւ սահմանագծման ակտիվ գործընթաց. Աաժմ նշագծված է արդեն սահմանագծի շուրջ 580 կմ: 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search