Artsakhpress

Հասարակական

Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը տեսակապի միջոցով մասնակցում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նա այս պահին Ռուսաստանում է, այդ պատճառով էլ տեսակապի միջոցով է մասնակցում նիստին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Նալբանդյանին առաջարկել են մինչև մայիսի 18-25-ը ներկայանալ նիստին կամ մասնակցություն ապահովել տեսակապի միջոցով։
Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։
Բացի այդ, ՊՆ–ից հանձնաժողով են ուղարկել մեծ ծավալի փաստաթղթեր, որոնցից արդեն ուսումնասիրվել է 2684 էջը` 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներով, տեղեկատվական–վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերով։
Նշենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը նախանշված է ս.թ. հունիսի 4-ին: Աշխատանքների ավարտին հանձնաժողովը կհրապարակի 2016-ի ապրիլին ծավալված քառօրյա պատերազմի հանգամանքների մասին զեկույց:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search