Artsakhpress

Քաղաքական

Արթուր Թովմասյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին և գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանին:

Արթուր Թովմասյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

Արթուր  Թովմասյանն    ընդունել  է   «Ազգային օրակարգ»  կուսակցության        ներկայացուցիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝   հանդիպմանը  Արա   Հակոբյանը   շնորհավորել  է   Արթուր  Թովմասյանին՝ ԱԺ  նախագահ  ընտրվելու   կապակցությամբ: 
Ա.   Հակոբյանն     ասել  է, որ   իրենց  կուսակցության  ծրագրերի  մի  մասը  կապված  է  Արցախի  Հանրապետության  հետ:
 
«Այսօր  մենք  հանդիպում  ենք  ունեցել  ԱՀ  նախագահ  Արայիկ  Հարությունյանի  հետ   և   քննարկել  ապագա    համագործակցությանը  վերաբերող  հարցեր: Մեզ  հետաքրքրում  է,    թե  Արցախի  խորհրդարանի  հետ  ինչպիսի      աշխատանքներ   կարող  ենք  իրականացնել,  և  հենց  այդ   նպատակով  էլ    այստեղ  ենք: Արցախը    մեր   կուսակցության  գործունեության  գերակա   ուղղություններից  է:  Չնայած   կուսակցությունը  նորաստեղծ  է, բայց  ունենք  համապատասխան   փորձառություն:  Մենք  այժմ    պատրաստ  ենք  քաղաքական  դաշտում  ի  սպաս  դնել  մեր   հմտություններն  ու  գիտելիքները»,-մասնավորապես  ասել  է Ա. Հակոբյանը: 
Արթուր   Թովմասյանն  իր   հերթին   ողջունել  է   «Ազգային օրակարգ»  կուսակցության   ներկայացուցիչներին     և  ասել, որ    կան      հարցեր, որոնք   համազգային  օրախնդիրներից  են. դրանք  են     արցախյան    հիմնախնդիրը, Հայոց  ցեղասպանության  ճանաչումը   և   առաջնագծի  անվտանգությունը:
 
Դիմելով    ներկաներին՝ ԱԺ  նախագահն  ավելացրել  է. «Մենք   պատրաստակամություն  ենք   հայտնում  աշխատելու    ձեր  կուսակցության  հետ:  Այսօր    ունենք   նոր  Խորհրդարան՝  նոր  անդամներով: Համոզված  եմ, որ   եթե    մեր   աշխատելաոճը   ճիշտ  կազմակերպենք, ապա  փորձառության  և   նոր  մտածողության    համադրությամբ    ավելի   բարձր    հիմքերի   վրա  կլինի  համագործակցությունը   Մայր  հայրենիքի  հետ»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search