Գերմանիայի արտգործնախարարությունը երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևին գերատեսչություն է կանչել 2015 թվականին Բունդեսթագի վրա կատարված կիբեռհարձակման գործով:
ՌԴ դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Բունդեսթագի վրա կատարված հաքերային հարձակման պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է tert.am-ը:
Գերմանական ԱԳՆ-ն վստահեցնում է, որ հարձակումը կատարել է ART28 խմբի անդամ Դմիտրի Բադինը, որն այն ժամանակ եղել է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից: ԱԳՆ-ն հայտարարել է, որ ապացույցներ ունի, սակայն չի հրապարակել դրանք:
Ավելի վաղ Գերմանիայի դատախազությունը միջազգային ձերբակալության հրամանագիր էր արձակել Բադինի համար, որը հետախուզվում է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից: ԱՄՆ-ում ռուսաստանցուն դասում են հաքերների խմբին: ՀԴԲ-ն հայտարարել է, որ Բադինը ռուսական ռազմական հետախուզության աշխատակից է:
Spiegel պարբերականը գրել է, որ հաքերները պատճենել են 2012-2015 թվականներին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խորհրդարանական նամակագրությունն էլեկտրոնային փոստով: Մերկելը դեպքը «շատ տհաճ» է բնորոշել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր ցանկության ֆոնին: Միևնույն ժամանակ նա հայտարարել է երկու երկրների միջև համագործակցությունը շարունակելու մտադրության մասին:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Բեռլինը ոչ մի ապացույց չի ներկայացրել հարձակման մեջ Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ: