Artsakhpress

Միջազգային

Աշխարհի ամենահարուստ մարդը բացահայտել է իր ընկերության հաջողության գաղտնիքը

Amazon ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդ համարվող Ջեֆ Բեզոսն ընկերության համար գլխավոր չափանիշ է անվանել հաճախորդների նկատմամբ ուշադրությունը:

Աշխարհի ամենահարուստ մարդը բացահայտել է իր ընկերության հաջողության գաղտնիքը

Աշխարհի ամենահարուստ մարդը բացահայտել է իր ընկերության հաջողության գաղտնիքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է  tert.am-ը:

Նրա խոսքով՝ ամբողջ ուշադրությունը մրցակիցներին հատկացնելու դեպքում կարելի է շատ արագ կորցնել մոտիվացիան: 

«Դուք արդեն առջևում եք, ի՞նչ կարիք կա վազելու: Եթե դուք կենտրոնացած եք հաճախորդների վրա, եթե դա ձեր մոտիվացիան է, ապա այն շատ կայուն է»,-կարծում է գործարարը:

Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ անգամ առաջատար ընկերության հաճախորդները միշտ որևէ բանից դժգոհ են:

Բեզոսի կարծիքով՝ գլխավոր հարցը, որին պետք է պատասխանի ցանկացած ձեռներեց, այն է, «թե ինչը չի փոխվի 10 տարվա ընթացքում»:

Նա բացատրել է, որ ընկերություններ ստեղծողները կարող են ռազմավարություն մշակել նրա շուրջ, ինչը երկար ժամանակ անփոփոխ կմնա:

Forbes-ը Բեզոսի կարողությունը գնահատում է 143 միլիարդ դոլար: Ավելի վաղ Comparisum ծառայության վերլուծաբանները կանխատեսել էին, որ 2026 թվականին Բեզոսը կարող է դառնալ աշխարհում առաջին դոլարային տրիլիոնատերը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search