Artsakhpress

Քաղաքական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպ Վեցերորդին՝ Իսպանիայում համավարակի հետևանքով հազարավոր մարդկային կորուստների կապակցությամբ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Իսպանիայում ձեռնարկվող արդյունավետ միջոցները հնարավորություն կտան ամենասեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն ընթացքը: Նոր տիպի կորոնավիրուսը մարտահրավեր է՝ ուղղված ամբողջ մարդկությանը: Հայաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում և վերահաստատում իր պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակին համարժեք հակազդելու և այս աղետի ծանր հետևանքները վերացնելու նպատակով»,-մասնավորապես ասված է հեռագրում։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search