Artsakhpress

Միջազգային

Թայլանդի իշխանություններն առայժմ մտադիր չեն բացել սահմանները

Չնայած Թայլանդում հունիսի 1-ից գնում են սահմանափակումների թուլացման, իշխանություններն, ամեն դեպքում, չեն շտապում սահմանը բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Թայլանդի իշխանություններն առայժմ մտադիր չեն բացել սահմանները

Թայլանդի իշխանություններն առայժմ մտադիր չեն բացել սահմանները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտնել է Թայլանդի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սոմսակ Ռունգսիտան:
«Մենք մեղմացնում ենք մի շարք սահմանափակումներ երկրի ներսում, սակայն, ցավոք, չենք կարող բացել սահմանները զբոսաշրջիկների համար: Նայեք մեր կորոնավիրուսի նոր դեպքերի վիճակագրությունը, արդեն տևական ժամանակ է բոլոր նոր դեպքերը բերովի են»,-նշել է նա: Քանի որ աշխարհում համաճարակային իրավիճակը մնում է վտանգավոր, հետևաբար Թայլանդը չի կարող ընդունել զբոսաշրջիկների և այլ այցելուների: Դա կբերի երկրում վարակի երկրորդ ալիքի ռիսկի:
Թայլանդում ցամաքային, օդային և ջրային սահմաններ սկսել են փակել մարտի վերջից ապրիլի սկիզբը: Ապրիլի 4-ից գործում է միջազգային ուղևորափոխադրումների արգելքը:
Թայլանդում վարակի հաստատված դեպքերի թիվը 3 հազար 076 է: Վերջին մեկ օրում գրանցվել է 11 նոր դեպք: Վարակի հետևանքով մահացել է 57 մարդ:Ապաքինվել է 2 հազար 945-ը:      

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search