Artsakhpress

Հասարակական

Այսօր Մուշկապատ համայնքի օրն է. գյուղապետն անդրադարձել է ձեռքբերումներին և խնդիրներին

Այսօր Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքի օրն է:

Այսօր Մուշկապատ համայնքի օրն է. գյուղապետն անդրադարձել է ձեռքբերումներին և խնդիրներին

Այսօր  Մուշկապատ  համայնքի   օրն  է. գյուղապետն    անդրադարձել   է  ձեռքբերումներին     և   խնդիրներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գյուղի   ձեռքբերումների     և   խնդիրների  մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել   է   համայնքի ղեկավար Ռուբեն  Մուսայելյանի  հետ:
 
Նա   պատմել   է, որ  2016  թվականին  գյուղում    տեղի է ունեցել համայնքի կենտրոնի բացման   արարողություն, որի    ժամանակ    ավագանու  անդամները  որոշել  են     հենց  այդ  օրը՝   մայիսի   29-ը,  հռչակել որպես   Մուշկապատի   օր: На изображении может находиться: дом, небо, облако и на улице
Ռ. Մուսայելյանի  խոսքով՝  համայնքի  կենտրոնում    տեղակայված    է   160   նստատեղ  ունեցող  ակումբ,  բուժկետ,    գրադարան, որը  համալրված  է անհրաժեշտ  գրականությամբ:
 
Գյուղում  է  գտնվում   17-րդ  դարի   Սուրբ    Աստվածածին  եկեղեցին, որը  պետական  միջոցներով  և   բարերարի  աջակցությամբ     վերանորոգվել  է  2017  թվականին:
 
«Մուշկապատն  ունի      հանրակրթական  դպրոց, որտեղ  հաճախում  է  43  աշակերտ:  Կրթօջախը    կառուցվել  է    1983   թվականին. շենքը  կապիտալ    վերանորոգման  կարիք  ունի:  Գյուղում   կա   նախադպրոցական  տարիքի  8  երեխա. մանկապարտեզ  չունենք և  հանդիսությունների  սրահ: Համայնքը  գազաֆիկացված  չէ:  Ունենք   խմելու  ջրի   խնդիր. հոկտեմբեր-մայիս  ամիսներին    ունենում  ենք  մշտական   ջուր, իսկ  ամռանը՝  երկու  կամ  երեք  օրը   մեկ  անգամ՝   2  ժամով.  պատճառը      եղանակային  պայմաններն  են:  Գյուղամիջյան    ճանապարհները   տեղաբնակների  ջանքերով   ամեն  տարի   խճապատվում  են:    Ստեփանակերտ-Մարտունի    ընդհանուր   ճանապարհից  Մուշկապատը   հեռու  է  5  կմ. Այդ  ճանապարհը  ևս    վերանորոգման  կարիք  ունի, քանի որ    եղանակային  անբարենպաստ   պայմանների   հետանքով   դժվարանցանելի  է  դառնում»,-  մասնավորապես  ասել է  համայանքի  ղեկավարը՝  ավելացնելով, որ   պետական   ծրագրով   նախատեսված  է  գյուղամիջյան  ճանապարհները   սալապատել (2600  մետր  ճանապարհ   ենթակա  է  բարեկարգման): На изображении может находиться: небо, облако, дом, дерево, на улице и природа
Անդրադառնալով   բնակիչների  աշխատանքով   ապահովվածությանը՝  նա   նշել է, որ   գյուղացիները  հիմնականում   զբաղվում են  անասնապահությամբ,  թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ   և   դաշտավարությամբ:
 
Խոշոր   և   միջին  եղջրավոր    անասունների    թիվը   կազմում  է  525, գյուղում   կա 100  մեղվաընտանիք   և  3000  թև    թռչուն: На изображении может находиться: небо, облако, дерево, на улице и природа
Զրույցի   վերջում  Ռ.  Մուսայելյանը   շնորհավորել  է      բոլոր   մուշկապատցիներին,  ովքեր  ապրում  են    գյուղում  և   գյուղից  դուրս: Նա  մաղթել  է   Արցախ  աշխարհին   հարատև  խաղաղություն, բնակչությանը՝  նորանոր  ձեռքբերումներ,  հաջողություններ    և  առողջություն: Ինչպես նաև հորդորել բոլորին  չհեռանալ   գյուղից, այլ՝  զարգացնել  ու   շենացնել   բնակավայրն  իրենց   աշխատանքով: 
Լուսանկարները՝  «Ամարաս»   պաշտոնաթերթի

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search