Artsakhpress

Միջազգային

Հունիսի 1-ից Թուրքիայում կբացվեն լողափերն ու այգիները

Հունիսի մեկից Թուրքիայում կմեղմացվեն կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակող միջոցներից շատերը, այդ թվում ՝ կթույլատրվի միջքաղաքային ճանապարհորդություններ իրականացնելը, ասել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Հունիսի 1-ից Թուրքիայում կբացվեն լողափերն ու այգիները

Հունիսի 1-ից Թուրքիայում կբացվեն լողափերն ու այգիները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բացի այդ, Թուրքիայի բնակիչները  լողափեր, արգելոցներ և այգիներ այցելելու հնարավորություն կունենան, փոխանցում է Panorama.am-ը:
Սրճարանները, թանգարաններն ու մանկապարտեզները ևս կվերսկսեն աշխատանքները։ Բացի այդ, հունիսի 1-ից կսկսեն աշխատանքը քաղաքացիական ծառայողները, որոնք նախկինում ուղարկվել են արձակուրդի կամ աշխատել են «ճկուն» ռեժիմով:
Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան հաջողել է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search