Artsakhpress

Քաղաքական

Ուժի լեզվով չհամարձակվեք խոսել մեզ հետ. Արայիկ Հարությունյանը՝ Իլհամ Ալիևին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում:

Ուժի լեզվով չհամարձակվեք խոսել մեզ հետ. Արայիկ Հարությունյանը՝ Իլհամ Ալիևին

Ուժի լեզվով չհամարձակվեք խոսել մեզ հետ. Արայիկ Հարությունյանը՝ Իլհամ Ալիևին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարությանն ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ, չցանկանալով որևէ կերպ վիրավորել Ադրբեջանի նախագահին, դա վայել չէ քաղաքական գործչին:

«Եթե ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն եք ընտրել, ապա մենք պատրաստ ենք: Պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են լինելու: Այն, ինչ ունեցել ենք 1994 թվականին, կունենանք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել: Դուք հնարավորություն ունեք Ձեր «պատմական անճշտությունները» շտկելու, սակայն Ադրբեջանի համար դա լինելու է կործանարար»,- նշել է Ա. Հարությունյանը:

ԱՀ Նախագահը հայտարարել է, որ ուժի լեզվով երբևէ չհամարձակվեն խոսել Արցախի հետ: «Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային ճանապարհով հարցի տրամաբանական լուծմանը: Իսկ այն հայտարարությունը, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լուծվի միայն փուլային տարբերակով, կարող եմ ասել, որ, իհարկե, կարող է լուծվել, սակայն միայն մի տարբերակով. առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, իսկ երկրորդ՝ անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո բանակցություններ»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search