Artsakhpress

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 460 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 8676 է

Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցուցանիշները գրանցվել էին մայիսի 24-ին՝ 452 դեպք, և մայիսի 27-ին՝ 442 դեպք:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 460 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 8676 է

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 460 նոր դեպք,  վարակվածների ընդհանուր թիվը 8676 է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 120 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մայիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 45 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 165-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3297, փաստացի բուժվողներինը՝ 5214 (մեկ օրում ավելացել է 442-ով): Մեկ օրում թեստավորվել է 1111 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 56042 քաղաքացի: 

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search