Artsakhpress

Քաղաքական

Մասիս Մայիլյանը կնշանակվի ԱՀ արտաքին գործերի նախարար

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կառավարության ձևավորման աշխատանքների շրջանակում կադրային նոր նշանակումներին:

Մասիս Մայիլյանը կնշանակվի ԱՀ արտաքին գործերի նախարար

Մասիս Մայիլյանը կնշանակվի ԱՀ արտաքին գործերի նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կնշանակվի գերատեսչության ներկայիս ղեկավար Մասիս Մայիլյանը:

«Կցանկանայի ընդգծել, որ ես համագործակցության կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին, և Մասիս Մայիլյանն ընդունել է իմ առաջարկը: Քանիցս նշել եմ, որ մեր հարաբերությունները միշտ էլ եղել են ջերմ, և այս փուլում կարևոր եմ համարում նրա հետ համագործակցությունը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք քաղաքական առևտուր ենք արել: Ընդհակառակը՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք այսօր կան, մենք համաձայնվել ենք միասին ստանձնել մեր երկրի պատասխանատվությունը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search