Artsakhpress

Սփյուռք

Արտեմ Պատապուտյանը դարձել է հեղինակավոր Կավլիի մրցանակի դանփեկիր

Արտեմ Պատապուտյանն արժանացավ գիտության բնագավառի հեղինակավոր Կավլիի մրցանակին։

Արտեմ Պատապուտյանը դարձել է հեղինակավոր Կավլիի մրցանակի դանփեկիր

Արտեմ Պատապուտյանը դարձել է հեղինակավոր Կավլիի մրցանակի դանփեկիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Հովակիմ Զաքարյանը եւ ավելացրել․ «Հիանալի անձնավորություն և գիտնական»։
«Սան Դիեգո յունիոն թրիբյուն» թերթը մանրամասնել է, որ նյարդաբան Արտեմ Պատապուտյանը  նյարդավիրաբուժության 2020 թվականի Կավլիի մրցանակը  շահել է մարդկային  մարմինների ճնշման ու շփումների զգացողության ազդեցությունը  սրտի և այլ օրգանների բջիջների գործառույթների վրա հետազոտության համար, փոխանցում է news.am-ը:
Պատապոտյանը 1 միլիոն դոլարի մրցանակը կկիսի Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող Դևիդ Ջուլիսուսի հետ, որը բացահայտել է, թե ինչպես են մարմինները զգում տաքը և ցուրտը: «Նրանց հայտնագործությունները հեղափոխական են համարվում գիտական աշխարհում  և  մեծ ազդեցություն կունենան ամբողջ աշխարհում առողջության և հիվանդության խնդիրների լուծման վրա», - ասել է  նյարդաբանության մեջ Կավլիի մրցանակային հանձնաժողովի նախագահ Քրիստինե Վալհովդը:
Նոբելյանի հետ մրցակցող «Կավլի» մրցանակը երկու տարին մեկ  շնորհվում են այն գիտնականներին, որոնք խոշոր բացահայտումներ են կատարել աստղաֆիզիկայի, նանոտեխնոլոգիաների և նյարդաբանության ոլորտում: Այս տարվա հաղթողների անունները հրապարակվել են   չորեքշաբթի, Նյու Յորքի Համաշխարհային գիտական փառատոնում:
Թերթը հայտնում է, որ 52-ամյա Պատապուտյանը  ծնվել է Բեյրութում, երեք երեխաներից կրտսերն է, մայրը տարրական դպրոցի ուսուցիչ էր, իսկ հայրը `գրող և հաշվապահ: 1970-ականների քաղաքացիական պատերազմից հետո Լիբանանից տեղափոխվել է Լոս Անջելես, ուսանել Կալիֆոռնիայի համալսարանում եւ կյանքը նվիրել  մոլեկուլյար կենսաբանությանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search