Artsakhpress

Սպորտ

Հրաձգության միջազգային ֆեդերացիան հաստատել է ՕԽ-ի վարկանիշային մրցաշարերի օրերը

Հրաձգության միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի նոր օրացույցային պլանը։

Հրաձգության միջազգային ֆեդերացիան հաստատել է ՕԽ-ի վարկանիշային մրցաշարերի օրերը

Հրաձգության միջազգային ֆեդերացիան հաստատել է ՕԽ-ի վարկանիշային մրցաշարերի օրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։ Եվրոպական ընտրական փուլի մրցաշարերը լինելու են 2021 թվականին Ֆինլանդիայում, փետրվարին կայանալիք ձմեռային առաջնությունը՝ 10 մ․ օդամղիչ հրացանից  և  Խորվաթիայում՝ մայիսին։ Դրանցում կխաղարկվեն համապատասխանաբար վեց ևտասը ուղեգրեր։
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, ևվարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:  Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search