Artsakhpress

Հասարակական

Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ասել է` երբ երկրի մոտով կանցնեն հսկայական աստղակերպեր

 Ոչ թե երկնաքար է ընկել երկրի մակերևույթին, այլ նկատվել է դրա առկայծումը։ 

Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ասել է` երբ երկրի մոտով կանցնեն հսկայական աստղակերպեր

Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ասել է` երբ երկրի մոտով կանցնեն հսկայական աստղակերպեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի համոզմունք է հայտնել Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, անդրադառնալով մայիսի 27-երեկոյան ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան հատվածում խոշոր երկնաքար ընկնելու մասին լուրին։
«Իրականում մենք տեսնում ենք մանր երկնաքարերի հետքը, որովհետև նրանք շատ արագ շարժվելով (մի քանի կմ/վ արագությամբ), մթնոլորտի հետ շփման հետևանքով իսկույն այրվում են ու չեն հասնում երկրի մակերևույթին։ Տվյալ դեպքում երկնաքարը քիչ ավելի մեծ է եղել, դրանց կոչում են բոլիդներ, որոնք ավելի մեծ առկայծում են տալիս, բայց որպես կանոն` նույնպես չեն հասնում երկրի մակերևույթին», – նշել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։ 
Ըստ Միքայելյանի` անհնար է հետևել բոլոր երկնաքարերին կամ հետևել նրանց շարժին, որովհետև իրականում դրանք շատ փոքր են, իսկ եթե խոշոր երկնաքար ընկնի երկրի վրա, կառաջացնի մեծ ավերվածություն, մինչդեռ փոքր չափի հարյուրավոր, հազարավոր երկնաքարեր կարելի է տեսնել, երբ առկա է ասուպային հոսք կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «աստղային անձրև»։

Նրա փոխանցմամբ` բոլոր աստղագետները հետևում են ցուցակագրված ամենախոշոր երկնաքարերի շարժին` ամիսներ, տարիներ շարունակ դիտելով դրանց հետագիծը, ու եթե մոտենում են երկրին, այդ մասին անմիջապես հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներով։

Նման դեպքում խոսք է գնում տասնյակ հարյուրավոր մետրանոց կամ կիլոմետրանոց երկնաքարերի մասին, որոնք ավելի վտանգավոր են։ Ըստ Միքայելյանի` եթե, Աստված մի արասցե, նույնիսկ 100 մետրանոց աստղակերպն ընկնի տասնյակ կիլոմետրերի հասնող տրամագիծ ունեցող քաղաքի վրա, ապա այդ բնակավայրից ոչինչ չի մնա, քանի որ մեծ արագության պատճառով հարվածի ուժը չափազանց մեծ է։ 

«Կա ծառայություն, որը մեծ աստղակերպի շարժման կամ դրանից բխող հնարավոր վտանգի մասին իմանում է շատ ավելի վաղ, նույնիսկ տարիներ առաջ։ Օրինակ` հայտնի է, որ 2029 և 2049 թվականներին երկրի մոտով կարող է անցնել հսկայական աստղակերպ։ Դրանց հետևելու նպատակը ուղեծրերի ճշտումն է, որովհետև մեծ երկնաքարերը երբեմն ենթարկվում են խոտորումների։ Միշտ չէ, որ ճշգրտորեն պահպանվում է ուղեծիրը, դա կախված է այն հանգամանքից, թե ինչ խոշոր մարմնի կողքով կանցնի, հետևաբար, տիեզերագրավիտացիոն ազդեցության ներքո կարող է մի փոքր շեղվել»,– ասաց աստղագետը։ 

Աստղադիտարանի տնօրենի տեղեկացմամբ` մի քանի տարի առաջ եղավ շատ ավելի մեծ առկայծում։ Դա պարսկական հրթիռ էր, որն անհաջող արձակման պատճառով կործանվեց, և նրա շարժման հետագծից երևում էր, որ սիմետրիան խախտված է, ինչը բնորոշ է արագ պտտվող արհեստական մարմիններին։ Աստղագետի եզրակացմամբ` կարող են լինել և՛ բնական, և՛ արհեստական առկայծումներ։ 

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր Facebook–ի իր էջում տեղադրել էր օգտատերերից մեկի տրամադրած տեսանյութը և հայտնել, թե մայիսի 27-երեկոյան ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան հատվածում խոշոր երկնաքար է ընկել։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search