Artsakhpress

Քաղաքական

«Ձևավորելով պետականություն՝ հայ մարդը թոթափեց ստրկական հոգեբանությունը». Վահրամ Բալայան

Ունենալով Հայաստանի Առաջին Հանրապետություն, մենք ոչ միայն վերականգնեցինք Հայոց պետականությունը, այլև միաժամանակ պայմաններ ստեղծեցինք, որ հայ մարդու ինքնությունը պահպանվի:

«Ձևավորելով պետականություն՝ հայ մարդը թոթափեց ստրկական հոգեբանությունը». Վահրամ Բալայան

«Ձևավորելով  պետականություն՝   հայ  մարդը  թոթափեց    ստրկական  հոգեբանությունը». Վահրամ   Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է ԱՀ Ազգային  ժողովի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  նախագահ,  ՀՅԴ պատգամավոր, պատմաբան   Վահրամ  Բալայանը:
 
Նրա  կարծիքով՝ 600  տարի անց  ձևավորելով  հայոց  պետականություն՝   հայ  մարդը  թոթափեց  նաև   ստրկական  հոգեբանությունը: 
 
«Հնարավորություններ  ստեղծվեցին, որ  նաև անմիջապես   ունենանք   խորհրդային   Հայաստան, այնուհետև՝   երրորդ   հանրապետություն: Համոզված  եմ, որ   եթե   չլիներ   Հայաստանի  Առաջին  Հանրապետությունը,  մենք  չէինք  ունենա Խորհրդային Հայաստան և  երրորդ  հանրապետություն:  Ասեմ  նաև, որ  Ցեղասպանությունից  հետո  նման   թռիչք  ունենալն  աներևակայելի    էր: Այդ  համատեքստում  մեր  ամենակարևոր  ձեռքբերումը  պետականություն  ունենալն  էր, որովհետև    առանց  դրա  մենք  չենք կարող  գոյություն  ունենալ    որպես   ազգային    ինքնություն  և   չէինք ունենա   ինքնուրույն  մշակույթ»,- մասնավորապես  ասել  է  Վ. Բալայանը:    

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search