Կիպրոսի կառավարությունը խոստացել է փակել զբոսաշրջիկների բոլոր ծախսերը, եթե նրանք կղզում հանգստանալու ընթացքում կորոնավիրուսով վարակվեն:
Կիպրոսի իշխանությունները կվճարեն զբոսաշրջիկների ծախսերը, եթե նրանք հանգստի ժամանակ կորոնավիրուսով վարակվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը, կառավարությունը, մասնավորապես, խոստացել է փակել սննդի, բուժման և հոսպիտալացման հետ կապված բոլոր ծախսերը:
Նշվում է, որ կղզում հատուկ օտարերկրյա զբոսաշրջիկների համար առանձին հիվանդանոց կգործի:
Կիպրոսը մտադիր է հունիսի իննից վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը: Սկզբնական շրջանում կթույլատրվրի սահմանափակ թվով երկրների քաղաքացիների մուտքը Կիպրոս: Նրանք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն ու ապացուցեն, որ վարակակիր չեն:
Բացի այդ, զբոսաշրջիկները հանգստի ընթացքում պետք է հեռավորություն պահպանեն, դիմակ կրեն և չհավաքվեն մեծ խմբերով: