Artsakhpress

Սփյուռք

Ստամբուլի հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկվել է անհայտ անձի կողմից և գետնին նետվել. Կարո Փայլան (տեսանյութ)

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկվել է անհայտ անձի կողմից և գետնին նետվել:

Ստամբուլի հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկվել է անհայտ անձի կողմից և գետնին նետվել. Կարո Փայլան (տեսանյութ)

Ստամբուլի հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկվել է անհայտ անձի կողմից և գետնին նետվել. Կարո Փայլան (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը, այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանի ֆեյսբուքյան էջից:
«Մեր եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են: Քուզքունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը տեղից պոկվել և գետնին է նետվել: Իշխանությունների ատելության խոսքը սովորական է դարձնում ատելության հողի վրա կատարվող հանցանքները»,-գրել է Փայլանը:
Ավելի ուշ Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը տեղեկացրել է, որ անվտանգության աշխատակիցների կողմից խաչը վերցվել և կրկին տեղադրվել է իր տեղում:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search