Չինաստանի և Հնդկաստանի՝ Հիմալայներով անցնող սահմանին լարվածության աճ է գրանցվել. Չինաստանը հազարավոր զինծառայողներ է տեղափոխել վիճահարույց տարածք, որտեղ ընդլայնում է ռազամական ավիաբազան:
Չինաստանի և Հնդկաստանի միջև լարվածության աճ է. երկրները հազարավոր զինծառայողներ են տեղակայել սահմանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը, չինական զորքերը տեղակայվել են Հնդկաստանի հետ սահմանի «զգայուն» հատվածներում՝ խփելով վրաններ, տեղակայելով փոխադրամիջոցներ և ծանր տեխնիկա: Աղբյուրը մանրամասնում է, որ Հնդկաստանն այդ տարածքն իրենն է համարում:
Սրան ի պատասխան՝ հնդկական կողմը սահմանին է տեղակայել հետևազորի մի քանի գումարտակ և հավելյալ զորք:
Պարբերականը նկատում է, որ սահմանին ագրեսիվ ռազմական տեղակայմանը նախորդել էր մայիսի հինգին և իննին տեղի ունեցած երկու միջադեպ, որի հետևանքով թե՛ չինական, թե՛ հնդկական կողմերից ավելի քան հարյուր զինծառայող էր վիրավորվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է և ցանկանում է միջնորդ դառնալ սահմանային լարվածությունը մեղմելու հարցում:
Հայտնի է, որ Չինաստանի և Հնդկաստանի սահմանի այս հատվածը ռազմականացվել է 1962թ., երբ Չինաստանը ներխուժել է Հնդկաստանի տարածք՝ սկսելով կարճ, բայց արյունալի պատերազմ: