Artsakhpress

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ՀՀ կառավարությունում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ՀՀ կառավարությունում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ՀՀ կառավարությունում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ՀՀ կառավարությունում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Շնորհավորելով Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ նախագահ Հարությունյանն այն համարել է հայ ժողովրդի կյանքում պատմական բացառիկ իրադարձություն: Նախագահը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր ջանքերը միասնական ու արդյունավետ քաղաքականության կազմակերպման և ցանկալի արդյունքներ ունենալու համար: Արայիկ Հարությունյանն իր պատրաստակամությունն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ հայրենիքի համար ստեղծված վճռական ու պատմական փուլում երկրի հանդեպ ստանձնած պարտավորությունները կիսելու առումով՝ ընդգծելով, որ մայր Հայրենիքին Արցախի ինտեգրման խորացումը որակական նոր փուլ կմտնի:
Վարչապետ Փաշինյանը փոխադարձ շնորհավորական խոսքից հետո նշել է, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններն ամրացրել են ստեղծված բոլոր նախադրյալները երկու կառավարությունների միջև ռազմավարական և երկարատև ծրագրեր իրականացնելու համար: Անդրադառնալով պաշտպանության խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ն և ԱՀ-ն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով թե՛ անելիքները, թե՛ մարտահրավերները ակնհայտ են: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ միասին հնարավոր կլինի կառավարել այդ մարտահրավերները և մեր միասնական հայրենիքը դուրս բերել կայուն զարգացման ուղի:
Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱՀ նախագահ Հարությունյանն ու ՀՀ վարչապետ Փաշինյանն աշխատանքային լայն օրակարգ են քննարկել: Առանցքային ուշադրության են արժանացել տնտեսության, սոցիալական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների վերաբերող հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search