Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8216 է
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, սակայն ընդհանուր առմամբ մահվան նման դեպքերի թիվը 44 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3287, փաստացի բուժվողներինը՝ 4772 (մեկ օրում ավելացել է 395-ով): Մեկ օրում թեստավորվել է 1253 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 54931 քաղաքացի: