Artsakhpress

Հասարակական

Այսօր Սանկտ-Պետերբուրգից Երևան վերադարձավ 225 քաղաքացի

Սանկտ-Պետերբուրգից Երևան է վերադարձել 225 քաքացի:

Այսօր Սանկտ-Պետերբուրգից Երևան վերադարձավ 225 քաղաքացի

Այսօր Սանկտ-Պետերբուրգից Երևան վերադարձավ 225 քաղաքացի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:
«Հայտնում ենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին ՌԴ  ժամանակով ժամը 16.05-ին չարտերային թռիչք իրականացրեց  Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան:
Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: 19   քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ,  որոնցից 5-ը  զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ»,- նշված է հայտարարությունում: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search