Artsakhpress

Միջազգային

Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայում հունիսի 1-ից սահմանափակումների աստիճանական չեղարկման մասին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսաժողովի ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքում հունիսի 1-ից կշարունակեն աստիճանաբար չեղարկել կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված սահմանափակումները:

Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայում հունիսի 1-ից սահմանափակումների աստիճանական չեղարկման մասին

Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայում հունիսի 1-ից սահմանափակումների աստիճանական չեղարկման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ըստ քաղաքապետի՝ այժմ ամենակարևորը մոսկվացիներին տնից դուրս գալու, բակում, այգիներում զբոսնելու հնարավորություն ընձեռելն է, չնայած դա հեշտ որոշում չէ իշխանությունների համար: Նա առաջարկել է դա անել թեստային ռեժիմով և գրաֆիկ կազմել:
Միևնույն ժամանակ ծրագրվում է մթերայինից բացի նաև այլ խանութներ վերաբացել և վերսկսել այն կենցաղային ծառայությունների աշխատանքը, որոնք հաճախորդի հետ երկար շփում չեն ենթադրում, ինչպես, օրինակ, քիմմաքրման սրահները, արհեստանոցները և այլն։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում համավարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսով վարակման 370 680 դեպք, մահացել է 3968, ապաքինվել՝ 142 208 մարդ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search