Artsakhpress

Ռազմական

ՊՆ-ում ստեղծվում է Բանակի կենտրոնական մարզական ակումբ

Կառավարության որոշմամբ ստեղծվում է ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ:

ՊՆ-ում ստեղծվում է Բանակի կենտրոնական մարզական ակումբ

ՊՆ-ում ստեղծվում է Բանակի կենտրոնական մարզական ակումբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մարզական ակումբի գործունեության նպատակն է՝ ՀՀ զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով ՀՀ զինված ուժերը հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին եւ պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:
Այս ակումբի միջոցով հնավոր կլինի ապահովել ՊՆ հավաքական թիմերի մարզումն ու մանկապատանեկան թիմերի ձեւավորումը, ռազմակիրառական մարզաձեւերի զարգացումը, կազմակերպել զինծառայողների ու պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

«Երբևէ չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ». Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search