Artsakhpress

Քաղաքական

Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի կոմունիստական կուսակցության անդամների հետ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ մայիսի 26-ին, հանդիպել է Արցախի կոմունիստական կուսակցության անդամների հետ:

Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի կոմունիստական կուսակցության անդամների հետ

Արթուր  Թովմասյանը  հանդիպել  է  Արցախի  կոմունիստական    կուսակցության   անդամների  հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արթուր Թովմասյանը կուսակցության անդամաների հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Խորհրդարանի առաջիկա հինգ տարիների անելիքներին:

ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ կրթական համակարգը կոմունիստական հասարակարգում եղել է լավագույնը և ունեցել է իր ուրույն դերը: Անվճար առողջապահական համակարգի առկայությունը ևս կարևոր նշանակություն ուներ, և կոմունիստական տարիներին մարդը գերագույն արժեք էր:

«Իմ աշխատանքի հիմքում դրել եմ մարդասիրությունը: Ես հպարտ եմ, որ ավարտել եմ խորհրդային դպրոցը, բուհը և ասպիրատուրան: ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում ներառված անվճար առողջապահության և կրթության վերաբերյալ կետերը վերցրել ենք հենց կոմունիստներից: Մենք հետևելու ենք կրթության որակին: Ունենք տաղանդավոր երեխաներ, ովքեր պետք է անվճար կրթություն ստանան: Այսօր մեզ համար շատ կարևոր է նաև մեր ժողովրդի առողջության հարցը»,- ավելացրել է Ա. Թովմասյանը՝ նշելով, որ ցանկալի կլինի, եթե կոմունիստական կուսակցությունը ձևավորի երիտասարդական թև:

Ըստ Ա. Թովմասյանի՝ նման հանդիպումները պետք է պարբերական բնույթ կրեն, որը կնպաստի երկրի արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության ամրապնդմանը:

«Մենք համոզված ենք, որ Արցախը կլինի անվտանգ, եթե ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»,-ընդգծել է Ա. Թովմասյանը և հավաստել, որ դա հնարավոր է միայն եթե Արցախում լինի հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտ:

Արցախի կոմունիստական կուսակցության առաջնորդ Բահատուր Դավթյանն իր հերթին շնորհավորել է Արթուր Թովմասյանին՝ ԱԺ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Նրա համոզմամբ՝ Ա. Թովմասյանն իր ունեցած փորձով ու գիտելիքներով կկարողանա Արցախի օրենսդրական դաշտում աշխատանքներ իրականացնել:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search