Artsakhpress

Տնտեսական

COVID-19-ի Հայաստանի օգնության փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը. ԱՄՀ

Կորոնավիուսի հետևանքները շատ երկրներում զգալի վնաս հասցրեցին ազգային տնեսությունններին՝ առաջացնելով տնտեսական ճգնաժամ և բազմաթիվ սոցիալական խնդիրներ:

COVID-19-ի Հայաստանի օգնության փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը. ԱՄՀ

COVID-19-ի Հայաստանի օգնության փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը. ԱՄՀ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս հետևանքները մեղմելու համար երկրները դիմեցին տարբեր քայլերի՝ սոցիալական և տնտեսական օգնություն ցուցաբերելով բնակչությանն ու տնտեսվարողներին: Հայաստանի կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն և մարտի 16-ից մտցրեց խիստ սահմանափակումներ: Մայիսին արդեն այդ սահմանափակումները փուլային տարբերակով մեղմվեցին և հանվեցին: Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենաշատ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է: Խիստ սահմանափակումների ռեժիմը հանելուց հետու հիվանդների թիվը զգալիորեն աճեց՝ հասնելով 7113-ի։ Մահերի թիվը կազմում է 87:
 
«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ ըստ Արժույթի Միջազգային հիմնադրամի՝ կառավարությունն առաջարկել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով 300 միլիոն դոլար արժողությամբ օգնության և խրախուսման փաթեթ: Այն ներառում է սուբսիդավորված վարկերի միջոցով աջակցություն կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, օժանդակություն մանր ձեռներեցներին՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու հարցում, ֆինանսական օգնություն կարիքավոր ընտանիքներին, կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անձանց և սոցիալական այլ խմբերի։ Օգնությունը ներառում է նաև կոմունալ ծախսերի համար միջոցների հատկացում, որի նպատակով կառավարությունը տրամադրել է մոտ 138 միլիոն դոլար: Ընդունվել է սոցիալական աջակցության 18 փաթեթ:
 
Ըստ Արժույթի Միաջզգային հիմնադրամի, Ռուսաստանի կառավարության կորոնավիրուսի համավարակի արդյունքում օգնության ֆիսկալ փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Հարկային և ֆինանսկան օգնության շուրջ 15 միջոցառումները ներառում են առողջապահության ոլորտին հավելավճարների տրամադրում, վճարովի արձակուրդներ հիվանդներին, մինիմալ աշխատավարձի չափով գործազրկության նպաստի սահմանում, միանվագ վճարումներ 3-15 տարեկան երեխաների համար, աջակցություն մանր ձեռներեցությանը և այլն: Դաշնային իշխանությունները հանդես են եկել տնտեսության վերաբացման եռափուլ ծրագրով, որի ժամկետները դեռևս հստակ չեն: Ռուսաստանում այս պահին հիվանդների թիվը ավելի քան 353 հազար է, մահացածներինը՝ 3633 մարդ: Երկիրը տնտեսական մեծ վնասներ է կրել նաև համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետևանքով:
 
Մայիս ամսվա դրությամբ Մեծ Քսանյակի խմբի երկրներից տնտեսական խրախուսման ամենամեծ փաթեթը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ Ճապոնիայինն է: Այն կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 21 տոկոսը: Ճապոնիայից հետո երկրորդ տեղում է ԱՄՆ-ը 11 տոկոսանոց փաթեթով, որին հաջորդում են Ավստրալիան՝ 9.9 տոկոսով, Կանադան 9.8 տոկոսով, Բրազիլիան՝ 8 տոկոսով, Թուրքիան և Ֆրանսիան՝ 5 տոկոսանոց փաթեթներով, Գերմանիան՝ 4.9 տոկոսանոց փաթեթով և Իտալիան՝ 4.6 տոկոսանոց օգնության փաթեթով: Ընդհանուր Եվրամիության խրախուսման փաթեթը կազմում է դաշինքի ՀՆԱ-ի 4 տոկոսը:

     

Քաղաքական

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search