Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանական զույգը Եվրոպայում հայտնվել է հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

Ադրբեջանական զույգը Եվրոպայում հայտնվել է հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Խոսքը 14 մլն ֆունտ սթեռլինգի մասին է:

Ադրբեջանական զույգը Եվրոպայում հայտնվել է հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

Ադրբեջանական զույգը Եվրոպայում հայտնվել է հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Turan-ը՝ հղում անելով Evening Standart-ին:
Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի հարցով գործակալությունը հետաքննում է ամուսնական զույգին պատկանող գումարների աղբյուրները:
Կան հիմքեր կարծելու, որ այդ միջոցները լվացվել են «Ադրբեջանական Լանդրոմատի» շրջանակում, երբ միջոցներն ուղղվում են Արեւմուտք՝ գույք ձեռք բերելու համար:
Նյութերը փոխանցվել են Լոնդոնի դատարան, սակայն ամուսինների անունները չեն նշվում:
Հատկանշական է, որ ամուսիններին պաշտպանում է փաստաբանը, որը պաշտպանում էր Զամիրա Գաջիեւային՝ Ադրբեջանում դատապարտված Միջազգային բանկի ղեկավար Ջահանգիր Գաջիեւի կնոջը:
Պարբերականը նշում է, որ նրանք կապ ունեն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Գործի նյութերից երեւում է, որ զույգը 13 897 280,00 ֆունտ է ստացել 21 իրավաբանական անձանցից:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական Լանդրոմատը» սխեմա է, որն օգտագործվել է 2,2 մլրդ ֆունտի լվացման համար, որոնք ներկրվել են Ադրբեջանից Մեծ Բրիտանիայում գրանցված 4 ընկերությունների եւ էստոնական բանկի միջոցով 2012-2014 թվականներին: Գումարը ծախսվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում եւ Ղազախստան անշարժ գույք գնելու համար:
Շահառուներն էին ինչպես ադրբեջանական էլիտան, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչները:     

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թուրքիայում հրդեհը հասել է կրիտիկական կետի. կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում

Հերհերցի Գրիգորյանների ընտանիքը նոր բնակարան ունի

Պետությունը նոր վարկային քաղաքականություն է սկսում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հորդորում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից. ՀՀ ՇՄ նախարարություն

Հադրութցի գործարարը փորձում է իր ներդրումն ունենալ Արցախի տնտեսության վերականգնման գործում

Հադրութի բնակիչների համար Ստեփանակերտում կառուցվում են բազմաբնակարան շենքեր

Թուրքական Իզմիրի վրայով «հրե» երկնաքար է անցել (տեսանյութ)

Միխայիլ Գորբաչովն իր նոր հոդվածում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը

Search