Artsakhpress

Միջազգային

Լուկաշենկոն պատրաստվում է նոր կառավարություն ձևավորել. Deutsche Welle

Երկուշաբթի՝ մայիսի 25-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է նախագահական ընտրություններից առաջ նոր կառավարություն ձևավորելու մտադրության մասին:

Լուկաշենկոն պատրաստվում է նոր կառավարություն ձևավորել. Deutsche Welle

Լուկաշենկոն պատրաստվում է նոր կառավարություն ձևավորել. Deutsche Welle
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ՝ ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի օգոստոսի 9-ին:
Նախարարների նոր կաբինետի ձևավորումը Լուկաշենկոն համարել է սկզբունքային խնդիր, որը հնարավորություն է տալիս մարդկանց տեսնել, թե ում հետ է նախագահն աշխատելու: Վեցերորդ անգամ երկրի նախագահ դառնալ ցանկացող Լուկաշենկոն վստահեցրել է, որ քվեարկությունը կլինի արդար և օրինական:
Բելառուսի ներկա կառավարության անդամները պաշտոնավարում են 2018-ի օգոստոսի 18-ից: Դրանից առաջ Լուկաշենկոն աշխատանքից ազատեց Անդրեյ Կոբյակովին՝ նախագահի հրահանգները չկատարելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search