Artsakhpress

Միջազգային

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր Գերմանիայի տնտեսությունը ռեկորդային անկում է ապրում

Կորոնավիրուսի համավարակն ուժեղ հարված է հասցրել Գերմանիայի տնտեսությանը:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր Գերմանիայի տնտեսությունը ռեկորդային անկում է ապրում

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր Գերմանիայի տնտեսությունը ռեկորդային անկում է ապրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գերմանիայում 2020 թվականին առաջին եռմասյակում ՀՆԱ-ն կրճտվել է 2,2 տոկոսով:
«Սա ամենամեծ անկումն է 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր և Գերմանիայի վերամիավորումից ի վեր երկրորդ ամենամեծ փլուզումն է»,-  տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ ներկայացնելով Վիճակագրության դաշնային գրասենյակի տվյալները:
Նման անկման գլխավոր գործոնը դարձել է մասնավոր սպառման նվազումը 3.2 տոկոսով և սարքավորումների արտադրության ոլորտում ներդրումների 6,9 տոկոսով կրճատումը:
Ճգնաժամը հարվածել է նաև արտահանմանը, որի ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 1,3 տոկոսով: Ներմուծման ծավալները կրճատվել են 1,6 տոկոսով: Նշվում է՝ քանի որ խիստ սահմանափակումները Գերմանիայում սկսել են գործել մարտի կեսերից, հետևաբար կանխատեսվում է, որ բացասական հետևանքներն առավել տեսանելի կլինեն երկրորդ եռամսյակում:
Գերմանիայի կառավարությունը 2020 թվականի համար կանխատեսում է ամենախոր անկումը հետպատերազմյան շրջանից ի վեր: Սպասվում է, որ Գերմանիայի ՀՆԱ-ն կկրճատվի 6,3 տոկոսով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search