Artsakhpress

Միջազգային

Իսպանիան հուլիսի 1-ից կչեղարկի կարանտինն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել հուլիսի 1-ից չեղարկել օտարերկրյա զբոսաշրջիկների համար 14-օրյա կարանտինային ռեժիմը:

Իսպանիան հուլիսի 1-ից կչեղարկի կարանտինն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Իսպանիան հուլիսի 1-ից կչեղարկի կարանտինն օտարերկրյա զբոսաշրջիկների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կառավարության հայտարարությանը, փոխանցում է tert.am-ը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման որոշում է կայացվել երկուշաբթի տեղի ունեցած միջնախարարական հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին երկրի իշխանություններն արտասահմանից ժամանածների համար 14-օրյա կարանտինային ռեժիմ էին սահմանել։ Ներկայում զբոսաշրջիկների համար երկրի սահմանները փակ են, իսկ ավիահաղորդակցությունը խիստ սահմանափակ է։ Անցած շաբաթ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ երկիրն արդեն հուլիսին պատրաստ կլինի օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 282 852 դեպք, հիվանդությունից մահացել է 28 752, ապաքինվել՝ 196 958 մարդ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Search