Artsakhpress

Քաղաքական

Արցախյան հիմնախնդիրը հանրապետությունում գործող բոլոր քաղաքական ուժերի համար պետք է լինի օրակարգային. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը քաղաքական խորհրդատվությունների շրջանակում այսօր հանդիպել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Արցախի կառույցի ղեկավար կազմի հետ:

Արցախյան հիմնախնդիրը հանրապետությունում գործող բոլոր քաղաքական ուժերի համար պետք է լինի օրակարգային. Արթուր Թովմասյան

Արցախյան հիմնախնդիրը հանրապետությունում գործող բոլոր քաղաքական ուժերի համար պետք է լինի օրակարգային. Արթուր Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության գործունեությունը և նշել, որ հայապահպանության, Ցեղասպանության հարցը մշտապես օրակարգում պահելու, և, առհասարակ, առաջնահերթ խնդիրներում գործուն քայլեր է իրականացնում:
Նա նշել է, որ արցախյան հիմնախնդիրը այն կարևորագույն հարցն է, որը ոչ միայն Դաշնակցության, այլև Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի համար պետք է լինի օրակարգային և մեկ համընդհանուր ծրագիր:
Իր հերթին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր համագործակցությունը պետք է շարունակվի բարձր մակարդակով:
Դ. Իշխանյանը կարևորել է քաղաքական ուժերի հետ հանդիպումները և նշել, որ այն ևս մեկ հնարավորություն է անդրադառնալու երկրի ներքին համերաշխությանը, ինչպես նաև առկա հիմնախնդիրներին: Այս առումով Դ. Իշխանյանն ընդգծել է քաղաքական դաշտի կայացվածությունը:
«Մեզ համար շատ կարևոր է արտաքին հարաբերությունների ոլորտը և, կարծում եմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գլխավորելու է ՀՅԴ պատգամավոր Վահրամ Բալայանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման առումով աշխատանքներին նոր թափ կհաղորդենք: Անցած 13 տարիների ընթացքում Դաշնակցություն-իշխանություն հարաբերությունների դաշտում մեր ջանքերը 2011-2012 թթ հատկապես ուղղված է Արցախյան հիմնահարցին, որն էլ կարողացել ենք դարձնել գերակա ուղղություն»,- մասնավորապես նշել է Դ. Իշխանյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

«Երբևէ չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ». Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search