Artsakhpress

Հասարակական

Նորաշեն համայնքում ընթանում են կամրջի կառուցման աշխատանքներ

Հադրութի շրջանի Նորաշեն համայնքում ընթանում են կամրջի կառուցման աշխատանքներ:

Նորաշեն համայնքում ընթանում են կամրջի կառուցման աշխատանքներ

Նորաշեն   համայնքում  ընթանում  են   կամրջի     կառուցման  աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի   թղթակցի    հետ  զրույցում  շրջանի   համայնքի   ղեկավար  Արմեն  Ավետիսյանն  ասել  է, որ   աշխատանքներն  իրականացվում  են    պետական  միջոցներով:
 
Նրա  խոսքով՝  6  մետրանոց   կամուրջը  կառուցվում  է  համայնքի   սկզբնամասում: На изображении может находиться: дерево, растение, на улице и природа
«Տարիներ   շարունակ    գյուղի    բնակիչների  համար  լուրջ   խնդիր  էր  կամուրջ  չունենալը, քանի  որ   գյուղ  կարելի էր  մտնել  միայն  անցնելով  գետը, iսկ անձրևային  եղանակներին  այդ  տարբերակն  անհնար  էր  դառնում.  անցուդարձ  չկար:  Կամրջի   կառուցումը   մեծապես  կթեթևացնի    համագյուղացիների  հոգսերը, և,  անկախ եղանակից,     գյուղի    ճանապարհը  բաց  կլինի»,-մասնավորապես  ասել  է  համայնքի  ղեկավարը՝  նշելով, որ    կառուցվող  կամուրջը   համապատասխանելու  է  շինարարական  չափանիշներին և առաջիկա օրերին  պատրաստ  կլինի: 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search