Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ստացվել են նախօրեին թեստավորման համար ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքները՝ բոլորն էլ բացասական:
Ստացվել են նախօրեին թեստավորման համար ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքները՝ բոլորն էլ բացասական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ մյուս 12-ի պատասխանները հայտնի կլինեն վաղը:
Առայսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որոնցից 10-ը առողջացել են:Բուժվողների առողջական վիճակը բժիշկներ գնահատում են բավարար: