Artsakhpress

Միջազգային

Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան եւ Շվեդիան ԵՄ տնտեսության աջակցության իրենց ծրագիրն են ներկայացրել

Չորս եվրոպական երկրներ՝ Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան եւ Շվեդիան, շաբաթ օրը կորոնավիրուսի համավարակից տուժած ԵՄ տնտեսության վերականգնման իրենց ծրագիրն են հրապարակել:

Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան եւ Շվեդիան ԵՄ տնտեսության աջակցության իրենց ծրագիրն են ներկայացրել

Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան եւ Շվեդիան ԵՄ տնտեսության աջակցության իրենց ծրագիրն են ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DW-ն։
Այս նախագիծն այլընտրանք է դարձել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնի նախկինում ներկայացրած առաջարկությանը։
Իրենց «խնայող քառյակ» անվանող չորս երկրների ծրագիրը նախատեսում է ԵՄ տնտեսության ամրապնդման համար հատուկ հիմնադրամի ստեղծում, որի գործունեության ժամկետը պետք է սահմանափակվի երկու տարով։ Առավել տուժած երկրներին արտակարգ օգնությունը առաջարկվում է տրամադրել մեկանգամյա վարկերի տեսքով եւ սահմանափակել գործունեության ոլորտները, որոնց վրա կարող են ծախսվել այդ գումարները, մասնավորապես՝ գիտական հետազոտություններ եւ ինովացիա, առողջապահության կայունության բարձրացում եւ «կանաչ» տնտեսությանը անցման ապահովում։
Մերկելի եւ Մակրոնի նախաձեռնության համաձայն, Եվրահանձնաժողովը պետք է ֆինանսական շուկայում 500 մլրդ եվրոյի փոխառություններ վերցնի՝ ԵՄ երաշխավորությամբ, եւ սուբսիդիաների տեսքով բաշխի այն առավել տուժած երկրներին ու տնտեսության ոլորտներին։ Ծրագրի իրականացումը հնարավոր է միայն ԵՄ բոլոր 27 երկրների համաձայնության դեպքում։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նախօրեին կտրուկ քննադատել է Գերմանիայի եւ Ֆրանսիսյի կոնցեպտը՝ այն անվանելով «հետնամուտքով պարտքային միության ստեղծում»։ Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան եւ Շվեդիան դեմ են Եվրամիության բյուջեի եւ ընդյանուր պարտքային պարտավորությունների մեծացմանը, ինչը թույլ կտա, նրանց կարծիքով, ավելի քիչ կազմակերպված եւ ավելի թույլ երկրներին օգուտ ստանալ իրենց առավել ուժեղ գործընկերների հաշվին։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search