Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկամսյա կարանտինից հետո այցելուների համար կբացվի մայիսի 24-ին:
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը վաղվանից կրկին բաց կլինի այցելուների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Երուսաղեմի պատրիարքարանին:
«Հետևելով Սուրբ հողում իրավիճակի զարգացմանը՝ մենք՝ երեք եկեղեցիների ղեկավարներս, ցանկանում ենք տեղեկացնել, որ կիրակի օրվանից՝ մայիսի 24-ից, այդ սուրբ վայրը կրկին բաց կլինի հավատացյալների և այցելուների համար»,- ասվում է պատրիարքարանի կայքում:
Նշվում է, որ կառույցի ներսում միաժանակ մինչև 50 մարդ կարող է գտնվել: Բոլոր այցելուները կջերմաչափվեն: Պարտադիր պայման է նաև պաշտպանիչ դիմակի կրումը: Տաճարը փակ է եղել մարտի 25-ից: