Artsakhpress

Քաղաքական

ԱՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ասյօր՝ մայիսի 23-ին, Խորհրդարանում հանդիպել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

ԱՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահը  հանդիպել  է  Մասիս  Մայիլյանի  հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն Արթուր Թովմասյանն  ասել, է  որ,  ընտրվելով  ԱՀ  ԱԺ  նախագահ,    ծրագրել է, որպեսզի   մասնակցի  բոլոր   քաղաքական  ուժերի  և  նախագահական  ընտրություններին   թեկնածություն   առաջադրած    անձանց  հետ:
Ա.  Թովմասյանի  խոսքով՝   իր  առաջին  հանդիպումն սկսել  է   «Ազատ հայրենիք-ՔՄԴ»    դաշինքի  անդամների    հետ, որի  նպատակը    համերաշխության   և   հանդուրժողականության   մթնոլորտ  ապահովելն  է:
Դիմելով   Մ. Մայիլյանին՝   Ա. Թովմասյանը  մասնավորապես  ասել է. «Դուք  բավականաչափ     փորձ  ունեք  արտաքին  քաղաքականության    ոլորտում, և   ձեզ  նման   կադրերը    քիչ  են    Արցախում:   Եթե     շարունակեք   ձեր    գործունեությունը, ապա   մեր   համատեղ    աշխատանքը   բարձր  մակարդակի  վրա  կլինի:  Պետք  է  այնպես  կազմակերպենք  հետագա  մեր    համատեղ գործունեությունը,   որպեսզի արդյուանվետ   լինի: Մենք  պետք  է   հարգենք  մեր   ժողովրդի   կամքը,  պետք  է  Արցախը   ներկայացնենք   միջազգային   հարթակներում: Համոզված եմ՝  դուք  էլ  այն  կարծիքին  եք, որ  Արցախի  բնականոն  զարգացումը   հնարավոր  է    անկախ   պետականության    պայմաններում՝  հեռանկարում  ունենալով    մեկ  միասնական  հայրնեիք   տեսնելու    գաղափարը: Իսկ  այդ  նպատակին  հասնելու  համար   կան  մի շարք  դժվարություններ, որոնք  պետք  է  միասնական ուժերով  հաղթահարենք:  Միանգամայն  համոզված  եմ, որ   Արցախյան  հիմնախնդիրը  կարելի  է  լուծել   երբ   կա  փոխվստահության  մթնոլորտ:  ԱԺ-ի  կողմից   վստահեցնում  եմ, որ    ԱՀ  արտաքին  գործերի   նախարարությանն  աջակցելու ենք  բոլոր  հարցերում: Պատրաստակամ  եմ  երկրի արտաքին գերատեսչության հետ ակտիվ փոխգործակցելու օրենսդրական, խորհրդարանական դիվանագիտության, տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցության հարցերում»:
 
Մասիս  Մայիլյանն  իր   հերթին     շնորհավորել  է   Ա.  Թովմասյանին՝  ԱՀ  ԱԺ  նախագահ  ընտրվելու  կապակցությամբ:
 
Նա   ասել  է, որ    երկրում  պետք   է   պարտադիր  հանդուրժողականություն  և  կայունություն  լինի:
«Կարևորում  եմ, որ   նախաձեռնել  եք   նման   թեմայով   հանդիպում, ինչը  ողջունելի  եմ  համարում:  Վստահ  եմ, որ  արտախորհրդարանական  ուժերի  հետ  ևս   կլինեն   նման   ձևաչափով  հանդիպումներ»,-ավելացրել  է  Մ.  Մայիլյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search