Artsakhpress

Միջազգային

Ստոլտենբերգ. «Ռուսաստանը շարունակաբար խախտում էր «Բաց երկնքի» մասին համաձայնագիրը»

Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր մոտեցումները «Բաց երկնքի» մասին համաձայնագրին` չխոչընդոտելով դրա մի շարք դրույթների կատարմանը:

Ստոլտենբերգ. «Ռուսաստանը շարունակաբար խախտում էր «Բաց երկնքի» մասին համաձայնագիրը»

Ստոլտենբերգ. «Ռուսաստանը շարունակաբար խախտում էր «Բաց երկնքի» մասին համաձայնագիրը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին  նշված է NATO-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ:
«Տարիներ շարունակ Ռուսաստանը սահմանափակում էր թռիչքները, ինչը անհամատեղելի է այս պայմանագրի ոգուն և տառին: Սահմանափակումները վերաբերում էին Կալինինգրադի մարզում և Վրաստանի հետ սահմանի երկայնքով իրականացվող թռիչքներին», - հայտարարել է Ստոլտենբերգը:
1992 թվականին կնքված համաձայնագիրը թույլ է տալիս այն ստորագրած 35 պետություններին թռիչքներ իրականացնել մեկը մյուսի տարածքում` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության համար: Վաշինգտոնը համաձայնագիրը լքելու մտադրության մասին հայտարարեց այս շաբաթ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search