Artsakhpress

Քաղաքական

Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արդարություն» կուսակցության մի խումբ անդամների հետ

Այսօր՝ մայիսի 23-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Արդարություն» կուսակցության գրասենյակում հանդիպել է Վիտալի Բալասանյանի և կուսակցության անդամների հետ։

Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արդարություն» կուսակցության մի խումբ անդամների հետ

Արթուր  Թովմասյանը  հանդիպել  է  «Արդարություն» կուսակցության  մի  խումբ  անդամների  հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը Արթուր Թովմասյանը, ողջունելով ներկաներին, հավաստիացրել է, որ ինքը՝ որպես Խորհրդարանի ղեկավար, սատարելու է «Արդարություն» կուսակցության անդամներին։
 
Նրա խոսքով՝ այդ քաղաքական  ուժը  Խորհրդարանում հանդիսանում  է  ընդիմադիր  ուժ։
 
«Հանդիպելով ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչների հետ՝ ես կարծիք եմ հայտնել, որ ընդիմադիր ուժին ևս ներգրավենք Արցախ- Ֆրանսիա բարեկամության խմբի մեջ, որտեղ ներկայացուցիչ կունենան։ Ինչպես նաև Արցախ-Հայաստան միջխորհրդարանական շրջանակներում կունենա ընդիմադիր ներկայացուցիչ։ Պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ ևս ներկայացուցիչ կունենան»,-ավելացրեց Ա. Թովմասյանը։
 
Ըստ Ա. Թովմասյանի՝ հանդիպման հիմնական նպատակն ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարած հանդուրժողականության և վստահության մթնոլորտ ստեղծելու գաղափարն է։
 
Նա նշել է, որ ինքն անձամբ հանդիպելու է բոլոր քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների հետ՝ քննարկելու Խորհրդարանի առաջիկա 5 տարիների անելիքները։ Խորհրդարանը 33 պատգամավորների համար պետք է լինի հավասար քաղաքական հարթակ։
 
Ա. Թովմասյանը քաղաքական ուժին մաղթել է ակտիվ աշխատանք և ժողովրդավար քաղաքական մոտեցումներ։
Իր հերթին «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին հանդիպման համար և շնորհավորել ԱՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղուն  աշխատանք։
 
Վ. Բալասանյանն իր խոսքում կարևորել է իրենց  կուսակցության ծրագրային դրույթները՝ առանձնացնելով Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ  իրենց տեսակետը։
 
«Մեզ համար շատ կարևոր է, որ այդ հարցին  բոլոր քաղաքական ուժերը լուրջ վերաբերվեն։ Կարևոր է Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններին մասնակցելը, միջպետական պայմանագրի կնքումը Արցախի և Հայաստանի միջև և այլ հարցեր։ Հետևաբար ԱԺ-ի անելիքները շատ են ու կարևոր։ Իմ խնդրանքն այն է, որ օգնեք մեր օրենքների նախագծերն առաջ քաշենք»,-մասնավորապես ասել է Վ. Բալասանյանը։
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search