Artsakhpress

Սպորտ

Ո՞վ է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը. Forbes

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնուհի Նաոմի Օսական ռեկորդ է սահմանել կանանց սպորտում՝ 1 տարվա ընթացքում վաստակելով 37,4 միլիոն դոլար:

Ո՞վ է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը. Forbes

Ո՞վ է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը. Forbes
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Forbes-ը: Օսական 2019-ին վաստակել է 1,4 միլիոն դոլար ավելին, քան ամերիկացի Սերենա Ուիլյամսը՝ Grand Slam-ի 23-ակի հաղթողը: Ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշում նրանք զբաղեցնում են, համապատասխանաբար, 29-րդ և 33-րդ տեղերը:
2016 թվականից ի վեր առաջին անգամ երկու կին մարզիկ ընդգրկվել են Forbes-ի ամենաբարձր վարձատրվող 100 մարզիկների վարկանիշային աղյուսակում: Օսական ծնվել է Ճապոնիայում: Երեք տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: Թենիսիստուհին 15 հովանավորչական պայմանագիր ունի:
2018 թվականին Օսական դարձավ Ճապոնիայի առաջին ներկայացուցիչը, որը հաղթեց Grand Slam մրցաշարում: US Open 2018-ի եզրափակչում նա հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին: 2019-ին հաղթեց Ավստրալիայի օփենում` եզրափակչում պարտության մատնելով Պետրա Կվիտովային:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search